13 10 2023

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ անդամ երկրների հանդեպ. Լուկաշենկո

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ անդամ երկրների հանդեպ. Լուկաշենկո

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հետ կապված։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲելՏա գործակալությունը:

Բելառուսի նախագահի խոսքով՝ նման իրավիճակին չի կարելի հանգիստ հետևել կողքից, քանի որ հակառակ դեպքում ԱՊՀ երկրները «ուղղակի կքանդվեն»։

Լուկաշենկոն խոսել է նաև ԱՊՀ երկրներում հակամարտությունների մասին:

«Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները տխուր հետևանքներ են ունենում։ Փառք Աստծո, որ ոչ միայն ուրվագծվել են այդ հակամարտությունների լուծման ուղիները, այլ դրանցից մի քանիսը հաջողությամբ լուծվել են»,- ասել է Լուկաշենկոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ