12 10 2023

«Սյամոն փրկիչ էր» օպերացիան շարունակվում է․ Գագիկ Համբարյան

«Սյամոն փրկիչ էր» օպերացիան շարունակվում է․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

««Սյամոն փրկիչ էր» օպերացիան շարունակվում է (լուսանկար)

Արցախցի Սյամոյի հարցազրույցից հետո հրապարակ է նետվել նաև դրան պաշտպանող մի սորոսական՝ Հայկ անունով, ում ավելի շատ հիշում են որպես հիստերիկ և անմեղսունակ ճղճղանի՝ հայտնի՝"Թուրքերը գալի՜ս եննն.... Թուրքերը գալի՜ս եննն" հայտնի բեմադրությամբ, որտեղ վերջինս փորձում էր ծաղրել գործող իշխանություններին և որի ժամանակ անկապ շարժումներ էր անում ու ճղճղում, ինչպես նաև, ըստ ԶԼՄ-ների Շուշիից և Հադրութից տեղահանվածների գումարների մախինացիաների պահով  նրա դեմ հարուցված քրեական գործով...

Հիմա էլ դա Հ1-ով փորձում է այն թեզն առաջ տանել, թե ԻԲՐ եթե Սյամոյին վստահեին իշխանությունն Արցախում, ապա ոչինչ չէր լինի, ինչպես նաև Արցախի հանձնման ողջ մեղավորությունը բարդում է Ռուսաստանի վրա, այդ պետությանը ներկայացնելով ոչնչություն...

Ռուսների մեղավորության մասին բազմիցս եմ ասել և շարունակում եմ պնդել՝ ՌԴ-ն այնքանով է մեղավոր այս ամենում, որ 2020 թ-ի նոյեմբերին ՀԵՆՑ Պուտինն է փրկել Նիկոլ Անհողի իշխանությունը և մեզ համար ստեղծել աղետալի վիճակ...

Ինչ վերաբերվում է սույն սորոսականին, ապա զարմանալի չէ, որ սա ու իր կուռք Սյամոն շարունակում են վատաբանել Ռուսաստանին՝ ծառայություններ մատուցելով և՛ Նիկոլին, և՛ Նիկոլին 2018 թ-ի Հայաստանում իշխանության բերած ուժերին՝ շարունակելով առաջ տանել "Սյամոն փրկի չէր" տրագիկոմեդիան և, որքան հասկանում եմ, պաշտոններ են ցանկանում ստանալ Նիկոլից...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ