12 10 2023

Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն են բորբոքվում. Լավրով

Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն են բորբոքվում. Լավրով

Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն են բորբոքվում. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք գիտենք վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների թիվը»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինում էլ երկրում այդ կազմակերպությունները շատ են եղել:

Ըստ Լավրովի՝ այդ կազմակերպությունները չեն ստեղծվում հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման նպատակով:

«Ընդհակառակը, դրանք ստեղծվել են հակառուսական տրամադրությունների համար հող նախապատրաստելու և այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով նախևառաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու համար: Մենք այս փորձերը տեսնում ենք: Նրանք ինչ-որ արդյունքների հասնում են, բայց մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ: Օրերս վարչապետ Փաշինյանը հարցազրույցում ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղղությունը, ուստի լիահույս ենք, որ այդ դիրքորոշումը գերակա կլինի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ քաշելու փորձերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բիշքեկում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ