09 10 2023

Ադրբեջանը պետք է այդ կեղծ քարտեզները հավաքի և վերադառնա խորհրդային շտաբի՝ իր վավերացրածներին. քարտեզագետ



 Աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանն այսօր անդրադարձել է «անկլավների» խնդրին ու մանրամասն ներկայացրել փաստարկված եղելութունը: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքներն իրենն են, պետք է դրանց փոխանցման փաստաթղթերը ներկայացնի, որը չունի: «Ադրբեջանը պետք է այդ կեղծ քարտեզները հավաքի և վերադառնա խորհրդային շտաբի՝ իր վավերացրածներին»,-ասաց քարտեզագետ

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։

 Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Փաշինյանը ստորագրեց հայտարարություն: Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի 29 800 քկմ-ի ու Ադրբեջանի 86 600-ի փոխադարձ ճանաչման վրա, սահմանազատումը իրականացվի ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների, որոնք տրամադրվել են կողմերին, իսկ ճանապարհները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության սկզբունքը հարգելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ