21 03 2024

4 գյուղերի հանձնումը դե ֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով. Գևորգ Դանիելյան

4 գյուղերի հանձնումը դե ֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Հայաստանին պատուհասած ճակատագիրը, կարծում եմ,  ինչպես սեփական քաղաքականության, այնպես էլ աշխարհաքաղաքական օբյեկտիվ զարգացումների անխուսափելի հետևանք է: Ցավոք, դրանց զուգադիպությունը խիստ անպատեհ, բայց կանխատեսելի էր:

2014 թ. հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանին և հասունացավ ռուս-ուկրաինական բախումը, Թուրքայի նշանակությունը Ռուսաստանի քաղաքական կյանքում կտրուկ աճեց և դարձավ գրեթե անփոխարինելի: Թուրքիան կարողացավ միաժամանակ և ՆԱՏՕ-ի առանցքային անդամի և Ռուսաստանի հետ աննախադետ տնտեսական և ռազմական դաշնակցի դեր ստանձնել:

Առանց Թուրքիայի Ադրբեջանը գործնականում ոչնչի հասնել չէր կարող, ուստի ընտրվեց հարմար պահը, ինչին կարող էր ողջամտորեն խոչընդոտել միայն Հայաստանի խելամիտ քաղաքականությունը, արդյունքում Ադրբեջանն ստացավ անհամեմատ ավելին և դեռ շարունակում է ակնկալել: Ներկայումս որևէ արտաքին քաղաքական ուժ այլևս շահագրգռված չէ Ադրբեջանի հետագա ծավալապաշտական ու ռազմատենչ քայլերի մեջ, մասնավորապես արևմուտքի շահը գազի, նավթի անխափան մատակարարումն ու ոսկու հանքերի շահագործումն է, ինչին արդեն հասել են:

Հետագա տարածքային փոփոխությունները, բացառությամբ Մեղրու միջանցքի, չի շոշափում նաև Ռուսաստանի շահերը: Այդ երկրի նախագահը նույնիսկ հայտարարում է, որ հարկ է ղեկավարվել ՌԴ գլխավոր շտաբում պահվող 1926 թ. քարտեզով, որի համաձայն՝ Հայաստանն ունի 31 հազար քկմ և չկա որևէ անկլավ, բացառությամբ՝ Արծվաշենի:

Բոլոր դեպքերում, ներկայումս 4 գյուղերի հանձնումը ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով ...»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ