13 03 2024

Դրանք ճանապարհները վերահսկող բարձունքներ են, որտեղից հեշտ է Հայաստանը մեջտեղից կիսել. Արթուր Խաչատրյան



Ինչպես Ադրբեջանի բոլոր պահանջների առջեւ, 4 գյուղերի պահանջի առջեւ եւս Փաշինյանն ընկրնելու է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դրանք ամենառազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկն են: Եթե նայենք, թե ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք որտեղից են եղել, դրանք եղել են նոր ձեւավորված սահմանից: Հիմա եթե Ադրբեջանը առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արեւելքը խոցելի է լինելու, եւ Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու: Ցանկացած բան կարող են պահանջել, եթե ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը: Սկզբից էս 4-ը կուզեն, հետո ուրիշ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ սահմանազատված չի սահմանը, ով ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին: Նույն պատճառաբանությունը կբերեն, որը բերեցին Ջերմուկի հատվածում շուրջ 150 քկմ տարածք օկուպացնելու ժամանակ»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ