09 10 2023

Խնդիրը հաղթահարելի է. Սիրանուշ Սահակյանը՝ Արցախի 8 պաշտոնյանների ազատ արձակման մասին



Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն այսօր անդրադարձել է՝ Ադրբեջանի կողմից Արցախի 8 նախկին ու ներկա պաշտոնյաների առևանգմանը և նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքների վերագրմանը:

«Այս պահին ՀՀ-ն միջպետական գանգատի շրջանակներում 8 ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նաև հայցել է անհապաղ միջոցեր, այդ թվում՝ ազատ արձակման տեսքով, որի առնչությամբ որոշումներ դեռևս կայացված չեն. պաաշտոնատար անձանց նկատմամբ պատժիչ գործողություները բարձրաձայնվել են նաև ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, հոկտեբերի 12-ին լինելու են լսումներ, որի նպատակը նոր միջոցներ ձեռնարկելն է, որոնք կկանխեն այս պատժիչ գործելակերպը և միտված կլինեն այդ հետևանքների վերացմանը: Իհարկե սրանք բոլոր սպառիչ ատյանները չեն, որոնցով կարելի է գործընթացներ նախաձեռնել թե՛ անհատական, և թե՛ միջպետական ճանապարհով այլ մեխանիզմների հնարավորություններ կան, մասնավորապես՝ ՄՍԿ –ի շրջանակում գոյություն ունի կամայական կալանավորումների աշխատանքային խումբը, որը ևս գնահատական է տալիս ազատությունից զրկելու հիմքերին դրանց օրինականության վերաբերյալ:

Միջպետական գործընթացներ կարելի է նախաձեռնել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, բայց՝ տվյալ կոնվենցիոնալ հիմքերով՝ կապված փախստականների, խոշտանգումերի, ահաբեկչության հետ:

Կիսում եմ այն մոտեցումը, որ պետք չէ սահմանափակվել միայն  իրավական գործընթացներով և իրավական գործընթացները պետք է համակցվեն դիվանագիտական ջանքերի հետ: Նոր հնարավորությունններ կարելի է գտնել Միջազգային քրեկան դատարանում»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հարցին, թե արդյո՞ք իրավական առումով ակնկալելի է, որ հնարավոր կլինի վերադարձը պաշտոնյաների Հայաստան, բանախոսն ասաց.

«Կարծում եմ կան բազմաթիվ ատյաններ որոնցից օգտվելու պայմաններում երաշխավորված է լինելու դրական ելքը՝ հօգուտ Հայաստանի կամ հայ զոհերի: Բայց պետք է նկատի ունենալ, որ վճիռների կատարումը ևս ենթադրում է քաղքական պրոցեսներ, բայց այն օղակները որոնցից օգտվում է հայկական կողմը անհատական կամ միջպետական գործընթացների վրա ունեն հաջող դեպքեր: Եթե ինտենսիվացնենք քաղաքական ճնշումը և ներգրավենք ՄԱԿ-ի միջազգային դատարանին և այլ կառոււյցներին խնդիրը հաղթահարելի համարում եմ և մենք կարող ունենալ արդյունքներ՞,-վստահեցրեց Սիրանուշ Սահակյանը:

Խնդիրը հաղթահարելի է. Սիրանուշ Սահակյանը՝ Արցախի 8 պաշտոնյանների ազատ արձակման մասին

Քաղաքական ճնշումն ինտեսիվացելու, ՄԱԿ-ի  միջ դատարանին և այկ կառոււյցներին մենք կարող ենոքւնենալ արդյունքներ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ