«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, խոսելով Գրանադայում այսօր նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման և դրա հետևանքով սահմաններում հնարավոր լարվածության մասին, ասաց.
«Ադրբեջանի քաղաքական ախորժակը, բնականաբար, էականորեն բարձրացել է, Ադրբեջանը փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի և այս ռեգիոնի հիմնական դերակատար ՌԴ միջև ձևավորված խիստ լարված հարաբերությունները ՝ ստանալ ավելին։ Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել՝ Թուրքիային Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լիարժեք գործընթացի մաս դարձնել, դրանով նաև ավտոմատ կերպով մեծացել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, երկրորդ, կարծում եմ, Ադրբեջանը փորձում է վերանայել իր մտեցումները, պահանջները»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը