Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, հատկապես ձմեռային ժամանակահատվածում էներգետիկ ոլորտին ցուցաբերվող աջակցության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ արտահայտվել է աջակցություն պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և հետագա համագործակցության ձևաչափերի շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը