26 09 2023

Արցախցիներին դիտավորյալ են 1-2 ժամ պահում անցակետերում, որ հերթեր առաջանան. ահազանգեր

Արցախցիներին դիտավորյալ են 1-2 ժամ պահում անցակետերում, որ հերթեր առաջանան. ահազանգեր

Արցախից Հայաստան տեղահանումը շարունակվում է: Ճանապարհներին կիլոմտերերով հերթեր են, գերծանրաբեռնված  է Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը: Տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախից տեղահանված քաղաքացիների համար հավելյալ խնդիրներ ստեղծվում են նաև ՀՀ մուտք գործելիս, մարդիկ 1-2 ժամ անցկացնում են անցագրային կետերում: Ստուգում են փաստաթղթեր, երկար-բարակ հարցուփորձ են անում:

Այս մասին նաև բարձրաձայնել էր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ դա արվում է հատուկ՝ դանդաղացնելու համար արցախցիների մուտքը ՀՀ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ