16 03 2022

Արշակունյաց պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներին տարհանել են. shamshyan.com

Արշակունյաց պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներին տարհանել են. shamshyan.com

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտա թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, հրշեջներն ու քաղաքացիները տարհանել են մի քանի քաղաքացիների, իսկ պարեկները այնուհետև սահմանազատել են տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ԱԻՆ-ը պարզում է հրդեհի բռնկման պատճառները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ