28 12 2022

Խոշոր հրդեհ՝ Էջմիածնի բնակարաններից մեկում. տարհանվել է 11 քաղաքացի

Խոշոր հրդեհ՝ Էջմիածնի բնակարաններից մեկում. տարհանվել է 11 քաղաքացի

Դեկտեմբերի 28-ին, ժամը 07։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններց մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:45-ին: Մասամբ այրվել են հյուրասենյակի (մոտ 55 քմ) գույքը և կենցաղային իրեր։ Փրկարարները տարհանել են 11 բնակչի:
Շտապօգնության աշխատակիցները հրդեհի հետևանքով տուժած Բ. Ա.-ին (ծնված 2005 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ