25 09 2023

Ի՞ նչ պետք է զգա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, հիմա էլ՝ Արցախն է կորցնում. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»

Ի՞ նչ պետք է զգա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, հիմա էլ՝ Արցախն է կորցնում. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

Ես չեմ բանակցում եւ չգիտեմ, չեմ կարող ասել՝ ի՞նչ են բանակցում այսօր Իվանյանում հանդիպած Արցախի եւ Ադրբեջանի պատվիրակությունները,  «Փաստինֆո»-ին ասել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանն ու հավելում՝ չի կարող ասել՝ ի՞նչ է սպասվելու նրանց, ովքեր որոշում են կայացրել դուրս չգալու Արցախից։

Հակոբյանն ասել է՝ դեռ երկու տարի առաջ է բարձրաձայնել այն հետեւանքների մասին, ինչին այսօր ականատես ենք լինում այսօր եւ ոչ մեկ անգամ, ասել է՝ Արցախը դատարկվելու է, Արցախը կորցնելու ենք, հարկավոր է միջոցներ ձեռնարկել։

Հարցին՝ կա՞ արդյո՞ք, մնացե՞լ է այս պահի դրությամբ որեւէ հնարավորություն՝ կասեցնելու այս անկումը, Արցախի հայաթափումն ու կորուստը, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ հնարավորություն միշտ կա՝ իրատեսական նպատակ է պետք դնել եւ գնալ դրա կատարման ուղղությամբ։

Խոսելով ռուսական կողմի որդեգրած քաղաքականության մասին՝ Մովսես Հակոբյանն ասել է՝ որպեսզի կարողանա հստակ եւ սպառիչ պատասխան տալ, թե ի՞նչ մոտիվացիայով է ռուսական կողմն այս կամ այն գործողությունն անում, պետք է մասնակից լինի բանակցային ողջ գործընթացին.«Ես բանակցային պրոցեսներին չեմ մասնակցել, սակայն մշտապես ասել եմ՝ խնդիր կա 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կետերի հետ։ Երբ ստորագրում էին՝ չէի՞ն մտածում, որ այդ կետերը մեզ մի օր պրոբլեմների առաջ են կանգնեցնելու։ Այս պահի դրությամբ իրականություն է դարձել այդ պայմանագրով ստորագրված բոլոր կետերը, անկատար է մնացել միայն 9-րդ կետը»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝

2020 թ. նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի 9-րդ կետով ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Ավարտելով զրույցը, Մովես Հակոբյանն ասել է՝ ի՞ նչ պետք է հիմա զգա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, չորս անգամ վիրավորվել է, եղբայրներ ու ընկերներ է կորցրել Արցախում, հիմա էլ՝ Արցախն է կորցնում…

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ