24 09 2023

Դատարանը քննում է Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը․ ՈւՂԻՂ



 

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Նոր-Նորքի նստավայրում, Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, տեղի է ունենում դատական նիստ՝ Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննարկելու հարցով։

Նշենք, որ Սեպտեմբերի 22-ին կարմիր բերետավորները Երևանի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ բռնությամբ բերման էին ենթարկել ՀՀ երկրորդ նախագահի որդուն, մեքենայի մեջ դաժան ծեծի ենթարկել։ Ոստիկանության բաժանմունքից Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։

Այնուհետև քննիչը որոշել էր ձերբակալել Լևոն Քոչարյանին։ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը բողոք էր ներկայացրել Լևոն Քոչարյանի կալանավորման դեմ, ապա, երբ հայտնի էր դարձել, որ դատավորը Մասիս Մելքոնյանն է, փաստաբանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը, Արամ Վարդևանյանը, Էրիկ Ալեքսանյանը, հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով․ «Դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդհամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս աարել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը»:

Այնուհետև դատարան էր մուտք արվել Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդություն, որը և այժմ քննում է դատարանը։

Դատարանի դիմաց բողոքի ակցիա է։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ