Անհնազանդության բողոքի ակցիաները սկսվելու են վաղն առավոտյան 8։00-ից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր միակ ռեսուրսը դուք եք՝ հայ մարդը։ Մենք ոչ ոստիկանություն ունենք, ոչ զինված բանդաներ ունենք, ոչ էլ օտարերկրյա գործակալներ ենք ֆինանսավորվում ենք ինչ-որ մարդկանց կողմից։ Այս փոփոխությունը մենք պետք է անենք մենք մեզանով՝ մեր թիմն ավելացնելով։ Մենք պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք մի աստիճանի, երբ իշխանությունը ծնկի գա։ Վերջնական փոփոխության հասնելու համար մենք միմյանց անհրաժեշտ ենք ոչ միայն այս հանրահավաքում, այլ նաեւ առավոտ ժամը 8-ին՝ բուն գործողություններ սկսելու համար։ Վաղը առավոտյան 8։00-ից մինչեւ 11։00 մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը