22 09 2023

Պետք է հասնենք նրան, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան

Պետք է հասնենք նրան, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան

 

«Ձեզանից յուրաքանչյուրն այս օրերին զրկանքների, տառապանքի գնով, դիմադրելով բռնություններին, պայքարում է մեկ նպատակի համար՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Ձեզանից որևէ մեկը այս օրերին այս հրապարակում չէ, այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։ Ասել եմ մի քնաի անգամ, մեկ անգամ ևս կրկնում եմ․ մենք բոլորս չենք պայքարում նրա համար, որ մեզանից որևէ մեկը իշխանութուն լինի, այլ պայքարում ենք առհասարակ, որ Հայաստանը իշխանություն ունենա։ Հետևաբար՝ ձեր պայքարը սրբազան պայքար է։

Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերը և եղբայրները ողբերգության ու աղետի մեջ են։ Աշխարհում որևէ հայ մարդ չի կարող անտարբեր ապրել, մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանության եզրին են»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մատնացույց անելով կառավարության շենքը՝ ասաց․ «Այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են»։

Իշխան Սաղաթելյանը նշեց՝ այս շարժումը մյուս բոլորից տարբերվում է նրանով, որ մարդիկ իննաբուխ կազմակերպվում են և ցանցային, ապակենտրոն պայքար տանում։ Հայտարարեց, որ այս օրերին շուրջ 500 հոգու բերման են ենթարկել, քրեական գործեր են հարուցում, որ կարողնան կասեցնել պայքարը։ «Էս սրիկաները, հասկանալով ձեր ուժը, քննարկում են նույնիսկ պարետային ժամ հաստատել։ Այստեղից ասում եմ, այս հրապարակի անունից, ձեզ ո՛չ պարետային ժամն է փրկելու, ո՛չ ռազմական դրությունը։ Դուք այլընտրաքն չունեք, պետք է գնաք և վերջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը և հավելեց․ «Մենք մի նպատասկ ունենք, մեկ խնդիր՝ առաջիկա օրերին մեր քայլերով, մեր գոծողություններով հասնենք այն կրիտիկական կետին, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ մենք պետք է կարճ ժամանակում հասնենք այդ օրվան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ