ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հրավիրել են ՌԴ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել՝ դեսպանատան երկու քարտուղարների գործունեության կապակցությամբ։
Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանին տրված նոտայում ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարներ Ջ. Սիլլինի և Դ. Բերնշտեյնի գործողությունները անհամատեղելի են դիվանագետի կարգավիճակի հետ։ Նրանք անցանկալի անձ են հայտարարվել Ռուսաստանի համար և ՌԴ տարածքը պետք է լքեն 7 օրվա ընթացքում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ամերիկացի դիվանագետները կապ են պահպանել իրազեկիչ, ամերիկյան հյուպատոսության նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովի հետ, ում նյութական պարգևներ տալով՝ շահագրգռել են կատարել առաջադրանքներ, որոնք վնաս են հասցնում ՌԴ ազգային անվտանգությանը։
Ռուսական կողմը նշել է որ Վաշինգտոնը պետք է ճիշտ հետևություններ անի տեղի ունեցածից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը