13 09 2023

Որտե՞ղ են փաստերը. Զախարովան՝ Հայաստանում Ռուսաստանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին

Որտե՞ղ են փաստերը. Զախարովան՝ Հայաստանում Ռուսաստանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք հանրային էջերում 3 հազար «վագներականների» ենթադրյալ ներկայության մասին հրապարակումները, ըստ որի` նրանք Հայաստանում են հեղաշրջում իրականացնելու նպատակով:

 Զախարովան նման հրապարակումներն անվանել է հերթական «առասպել» ու կեղծիք:

 «Լուսանկարներ կա՞ն, կա՞ հաստատում, որտեղի՞ց 3 հազար թիվը, ինչո՞ւ ոչ 3 կվադրիլիոն, որտե՞ղ են փաստերը, որտե՞ղ է կապը տարածքի հետ, որտե՞ղ են նրանք, եթե խոսում են այդքան շատ մարդկանց մասին: Սա երեք միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ, նրանք հավանաբար կտեսնեին այս մարդկանց և նկատեին: Սա պարզապես առասպելաբանության կատեգորիայից է», - ճեպազրույցում ասել է նա:

 Զախարավան հիշեցրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի հայտարարությունը, ով ասե էր, որ Կրեմլի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին պնդումները հիմարություն են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ