13 09 2023

Պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա․ Զախարովա

Պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի»,- ընդգծել է նա։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ արտահայտություններին «պայմանավորված է հասկացությունների փոփոխությամբ»:

«Մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում տոնայնությանը և անձնական վիրավորանքներին, կոպտությանը, այլ անճշտությանը, որն առկա հայտարարությունների հիմքում։

Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ այնքանՄենք նույնիսկ ոչ այնքան ուշադրություն ենք դարձրել անձնական պլանի տոնայնությանը եւ վիրավորական բաներին, կոպտությանը, այլ այն փաստի վրա, որ դրանք հիմնված էին անճշտության կամ փաստերը փոխարինելու փորձի վրա: Դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ »եթե արձագանքենք իրենց ուղղված ամենօրյա կոպիտ կոչերին, ապա կարելի է այլևս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել։

«Երկրորդ, դա մեր ոճը չէ արձագանքել այդ կոպտությանը։ Պարզապես մեր մեթոդը չէ: Մենք վեր ենք այդ ամենօրյա վիճաբանություններից, բացառության այն դեպքերում, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինման մասին է», - պարզաբանել է նա։

Բացի այդ, Զախարովան նախազգուշացրել է «մեղավորներին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ »ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է ընթանում»: «Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ