11 09 2023

Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին. Պեսկովի պատասխանը

Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին. Պեսկովի պատասխանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր պատասխանել է լրագրողների հարցին, թե Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանին նրա տարածքի վրա հարձակման դեպքում։
 «Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։

Պեսկովն անդրադարձել է նաև՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուս գալու մասին շրջանառվող լուրերին:

Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդակներ չի տեսնում… Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայով, այդ թվում, Հայաստանում արևմտամետ վերլուծաբաններ են քննարկում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։ Բայց մենք այդ կապակցությամբ պաշտոնական ազդակներ չենք ստացել»,- ասել է Պեսկովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ