11 09 2023

Փաստաբանը՝ ՔՊ-ի քարոզարշավին մանկավարժներին տանելու դեպքի մասին

Փաստաբանը՝ ՔՊ-ի քարոզարշավին մանկավարժներին տանելու դեպքի մասին

Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որը փաստում էր Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած ՔՊ կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը:

«Պետք է հասկանալ պարտադրանք եղել է, թե չի եղել, բայց ամեն դեպքում վարչական ռեսուրսի չարաշահում է, եթե մարդկանց ասում են եկեք, չեն հարկադրում ինչ-որ ձև, պաշտոնական դիրքի չարաշահում է»:

Այսպես մենկաբանեց կատարվածը Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Խուդոյանը:

«Մենք տեսնում ենք, որ այնտեղ համայնքապատկան կառույցներից են, այնպես չի, որ սպոնտան եկել են, դա ակնհայտ կազմակերպված է, դա ընտրախախտում է, վարչական ռեսուրսի չարաշահում: Հնարավոր է, որ խնդիրը ավելի լուրջ լինի, մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով հարկադրեն բերեն, ինչն արդեն քրեորեն պատժելի արարք է:

Սա ակնհայտ ընտրախախտում է, որ քաղաքապետարանը իր հնարավորությունները օգտագործում է ընտրություններին արդյունք ապահովելու համար»:

Փաստաբանի խոսքով՝ սա մի փոքր էպիզոդ է, ինչը ցույց է տալիս, որ նույն վարչական ռեսուրսը օգտագործվելու են նաև քվեարկության ժամանակ:

«Եթե իրենք կարողացել են 700-800 մարդ հարկադրել գալ հավաքի, ապա նույն մարդիկ հարկադրված են նաև ընտրությունների մասնակցել:

Սա երկակի նշանակություն ունի, մի դեպքում քարոզչությունը ուռճացնելու համար են օգտագործում, մյուս դեպքում եթե տեսնեն, որ նման բան կարողանում են իրենց թույլ տալ, ապա համայնքապատկան բոլոր կառույցներին հարկադրանք է լինելու, որ գնան քվեարկության:

ԿԸՀ-ն պետք է գնահատական տա և այս փուլում և ընտրությունների արդյունքներում: Սա վարչական ռեսուրսի օգտագործման փոքր դեպքերից մեկն է, շատ բան կատարվում է ավելի քողարկված, բայց սա ցույց է տալիս, որ պրոցեսը ակնհայտորեն օգտագործվում է»:

Վարչական ռեսուրսի չարաշահում է նաև, որ Տիգրան Ավինյանը վարում է գործակարգավորական նիստեր, իսկ նիստի ընթացքում էլ ներկայացնում է ոչ միայն շաբաթվա զեկույցներ, այլև իրենց նախընտրական քարոզչության ծրագրի մաս կազմող դրույթներ, հինգ տարվա պլանավորման, այիսնքն ակնհայտ քարոզչություն է անում, իսկ դա արվում է քաղաքապետարանի ռեսուրսներով, Հանրային հեռուստաընկերությամբ»

Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ այս ամենը սպասելի էր, զարմանալի որևէ բան չկա, իսկ հակազդելու միակ տարբերակը իշխանությանը հեռացնելն է, քանի իրենք են իշխանության, սա անելու են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ