11 09 2023

Ադրբեջանի համար խնդիր է դարձել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելն արդարացնելը․ Քրիստինե Վարդանյան

Ադրբեջանի համար խնդիր է դարձել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելն արդարացնելը․ Քրիստինե Վարդանյան

Ադրբեջանը, ՌԴ-ն, ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարել են, որ Արցախի շուրջ բանակցությունների ողջ ընթացքը փոխվել է Նիկոլ Փաշինյանի մեկ հայտարարության հետևանքով, որով նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ով էլ գա` նույնն է լինելու»

Ադրբեջանը, ՌԴ-ն, ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարել են, որ Արցախի շուրջ բանակցությունների ողջ ընթացքը փոխվել է Նիկոլ Փաշինյանի մեկ հայտարարության հետևանքով, որով նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը:

Նիկոլ Փաշինյանից տարբեր որևէ մեկի դեպքում մենք պարզապես չէինք ունենալու այդ հայտարարությունը:
Անգամ միայն մեկ բառը նախադասության մեջ կարող էր իրավիճակ փոխել: Փաշինյանի հաստատական ձևակերպումը թույլ տվեց Ադրբեջանին հայտարարությունից 5 օր անց` ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում: Բոլոր բողոքներին որպես պատասխան Ադրբեջանը վկայակոչում էր Փաշինյանի երկիմաստության տեղ չթողնող հայտարարությունը և այդտեղ կապվում էին բոլորի ձեռքերը, ում շահերին ևս վնաս էին նոր պայմանավորվածությունները:

Նախադասության մեջ ոչ թե հաստատական «ճանաչում եմ»-ը այլ «կարող եմ ճանաչել» ձևակերպումը միայն ի վիճակի էր կանխելու այսպիսի զարգացումները և տեղ թողնելու կարգավիճակի հարցի քննարկման համար:

Այս թեմային հանգամանորեն անդրադառնում է Վարդան Օսկանյանը, հետաքրքրվողները կարող են հետևել:
Իհարկե, Փաշինյանն այս ամենը պատահաբար չի արել: Ես պարզապես սա գրում եմ ցույց տալու համար, որ մեկ բառը հաճախ նման մակարդակի բանակցություններում իրավիճակ է փոխում, իսկ բանակցողի փոփոխությունն ինքնին` ստեղծում է նոր իրավիճակ:  

Արցախում կարճ ժամանակ է, որ փոխվել է քաղաքական էլիտա, ով ունի կարմիր գծեր: Այդ գծերը պահպանվում և արտացոլվում են ինչպես բանակցություններում այնպես էլ պայմանավորվածություններում ու արդյունքները (դեռևս փոքր, բայց կարևոր) երևում են անմիջապես:

3 տարի շարունակ միայն Ադրբեջանն է մեր համար խնդիրներ ստեղծել: Հիմա արդեն Ադրբեջանի համար է խնդիր դարձել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելն արդարացնելը:

Եթե ընդամենը երկու ամիս առաջ քննարկեինք Արցախում բանակցողների փոփոխության հարցը, այժմ պատասխանատու դիրք զբաղեցնողներից որպես տարբերակ գուցե անգամ չդիտարկվեին: Բայց եղավ, ստացվեց, մարդիկ չխուսափեցին պատասխանատվությունից ու հիմա ծանր բեռը ուսերին առաջ են քայլում:

Հայաստանում էլ այդ հնարավորությունները կան: Միշտ են եղել, դրանցից մի քանիսն առաջարկվել է հանրայնորեն, այդ պահին չի ստացվել ունենալ տվյալ տեսակետի շուրջ անհրաժեշտ մոբիլիզացիա, որպեսզի տարբերակն իրականություն դառնա: Բայց այդ տարբերակները և այլ` դեռևս լայնորեն չքննարկվածները կան: Ու անկախ մեր վիճակի ճգնաժամային լինելու աստիճանից` այդ տարբերակները կարող են բեկում մտցնել իրավիճակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ