08 09 2023

Ինչո՞ւ չընտրել Հայկ Ավինյանին. նոր պատճառ. Հովհաննես Իշխանյան

Ինչո՞ւ չընտրել Հայկ Ավինյանին. նոր պատճառ. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը գրում է.

 «Ինչո՞ւ չընտրել Hayk Ավինյանին. նոր պատճառ

Քանի օր ա անցել էն օրից, որ Հայկ Մարությանը շուխուռ էր արել, որ իրա նկարը ՔՊ-ն ջնջել է:

Յո՞թ, ո՞ւթ։ Տասնչորս։

Ընդամենը էրկու շաբաթ հետո Մարությանենք նույնն արեցին, ինչից բողոքում էին։ Արգելափակել են նրան, ում պիտակավորել են:

Վիդեո էին սարքել։ Ինձ էին պիտակավորել։ Խոսքս նսեմացնելու համար ասել էին՝ Քոչարյանի աջակից եմ։

Քոչարյանի աջակիցների ցավը տանեմ, միասին ճանապարհ ենք անցնում։ Ճիշտ է լինել Արցախն ազատագրողի աջակից, քան Արցախը հանձնող դավաճանի քաղաքապետի թեկնածու։

Բայց մեկ ա, քպ-ական խասյաթ ա։ Մարդուն պիտակավորել, կպցնել նրան, ում շուրջ ատելություն են տարածել։

Պատասխանեցի իրանց։ Կոչ արեցի, թե ինչի պետք չի ընտրել Մարությանին՝ ցույց տալով, թե նա ոնց ա մասնակցել հայ ժողովրդի դեմ աղետին ու ապօրինություններին: Իրանց վիդեոյի տակ դրեցի գրածս:

Առավոտը տեսնեմ, ի՞նչ։

Արգելափակել են։ Ուրեմն, անտեղի, ապուշավարի պիտակավորեն, ու պատասխանողի խոսքը ջնջեն ու բլոկ գցեն։

Նույնը չի՞։ Յա Հայկին նկարից ջնջես, յա պատասխանողիդ խոսքը:

Վստահ եմ, տեսել եմ, որ Հայկ Մարությանի թիմում կան պարկեշտ մարդիկ, որոնք ինչպես Հայկ Մարությանի նկարի դեպքն էին դատապարտում, էնպես էլ սա նրանց վրա կազդի։

Նաև վստահ եմ, որ այդ մարդիկ ազնիվ մղումներով են դերասանի թիմում։ Գիտեմ, որ Արցախի խնդրով էլ մտահոգ են։

Սակայն դերասանը թաքցնելու է, որ նրան համոզել են մասնակցել ընտրություններին, որպեսզի օգնեն ՔՊ-ին՝ չեզոքացնելու Արցախի օրակարգով ուժերին, որպեսզի օժանդակեն Արցախի հանձնմանը:

Հայկ Ավինյանը և Տիգրան Մարությանը նույն մեդալի նույն կողմն են, նրանք կողմնորոշված են:

համոզեք ձեր ծանոթներին, բարեկամներին, ընկերներին չընտրել Հայկ Ավինյանին, չօգնել, որ ցեղասպանության ենթարկեն արցախցիներին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ