07 09 2023

Հայ-ամերիկայ համատեղ զորավարժությունների, սա առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատուն

Հայ-ամերիկայ համատեղ զորավարժությունների, սա առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատուն

«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», - հայտարարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատության» հարցմանն ի պատասխան:

Արձագանքելով հարցին՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված», դեսպանությունը նաև ընդգծում է. - «Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:

Պաշտոնական Երևանը նախօրեին հաղորդեց սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ