06 09 2023

Ամերիկյան զորավարժությամբ Փաշինյանը Հայաստանից ճողոպրելու ճանապարհն է հարթում. Հայկ Նահապետյան

Ամերիկյան զորավարժությամբ Փաշինյանը Հայաստանից ճողոպրելու ճանապարհն է հարթում. Հայկ Նահապետյան

«Վստահաբար կարող եմ ասել, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում նախատեսվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը մեր բանակի մարտունակության բարձրացմանը միտված չէ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Հարցին՝ թե այդ դեպքում  ի՞նչ նապատակ է հետապնդում հայ-ամերիկյան  զորավարժության անցկացումը, մանավանդ որ Հայաստանը քանիցս մերժել է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացելու առաջարկը, ռազմական փորձագետն ասաց. «Այդ զորավարժությամբ Փաշինյանն իր ճողոպրելու ճանապարհն է հարթում.  իր քաղաքական թիմը տեղյակ է, թե ոչ, բայց Փաշինյանը պատրաստվում է ճողոպրել  Հայաստանից, արդեն  ճամպրուկները կապած վիճակում է և հիմա էն ճանապարհով, որ պետք է գնա, հենց այդ ճանապարհն է հարթում»: 

Ամերիկյան ճանապարհով ճողոպրելու համատեքստում ռազմական փորձագետը մատնանշում է La Repubblica թերթին տված Փաշինյանի հարցազրույցը, որի թիրախը, ըստ Հայկ Նահապետյանի, Ռուսաստանն է.

«Օրինակ՝ այդ հայտնի հարցազրույցից երկու օր առաջ էլ ՀՀ ԱԳՆ-ն կեղծիքներով լեցուն հայտարարութուն է տարածում, որի թիրախը կրկին  Ռուսատանն է։ Այսինքն՝ քարոզչական դաշտով Փաշինյանն առավելագույն հարվածում է Ռուսաստանին։ Հաջորդը՝ Հռոմի ստատուտն ԱԺ բերելն է, հարց է առաջանում ի՞նչ կապ ունի հիմա դրա  հրատապությունը կամ՝ հրատապ ռեժիմով ԱԺ բերելը, ակնհայտ է չէ՞, որ դա քծնանքի մեծ դոզա է, քանի որ իրենց քաղաքական թիմում քծնանքի մեծ վարպետներ կան, որոնց քայլերն արվում են մեկ տրամաբանության մեջ, որպեսզի ապահովեն շատ արագ էստեղից ճողոպրելու իրենց  առավել անվտանգ հանրավոությունները։ Իսկ էդ հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, խոստացել է Միացյալ նահանգները:

Կարծում եմ՝ Փաշինյանն ամբողջովին հայտնվել է ամերիկյան ցանցում, բայց այդ ցանցի տերերի համար միգուցե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է սրանց քծնանքը, քանի որ ԱՄՆ-ի համար կարևորն  իր շահերի առարկայապես սպասարկումն է, մասնավորապես՝  «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ՀՀ-ից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, Արցախից ռուս խաղաղապահներին հանելը: Փաշինյանը ռեալ զիջումներ պետք է անի, բայց այդ զիջումներն Ադրբեջանի կողմից  ռազմական գործողությունների արդյունքում կլինեն՝ մեր համար զգալի կորուստների գնով»,- ասում է ռազմական փորձագետը, որի համար զարմանալի չէ ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների որոշումը:

«Նախ Փաշինյանը 2 անգամ հրաժարվել է ՀԱՊԿ-ի՝ Հայաստանում իրականացվող զորավարժություններից, 2 անգամ էլ՝  ՀԱՊԿ պետություններում զորավարժություններին մասնկացելուց… Բնականաբար այդ զորավարժությունների իրականացման մեջ  կա նաև քաղաքական բաղադրիչ․ դա անուղղակի ուժի ցուցադրություն է նաև  բոլոր այն երկրներին, որոնք  հավակնություններ ունեն, մասնավորապես՝ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ և այլն:  Հիմա, երբ Հայաստանը հրաժարվում է այդ զորվարժություններից,  իրականում ինքն իրեն մեկուսացնում է, այսինք քո զորքերի մարտունակությունը  չես բարձրացնում․ որովհետև  զորավարժությունն առարկայական  մի քանի խնդիրներ է լուծում ՝ զորքերի մարտունակության բարձրացում, զորքերի ստորաբաժանումների ներդաշնակում, զենք-զինամթերքի տիրապետում և  եթե զորավարժությունն էլ կրակային  մարտական հրաձգությամբ է, առավել մոտ է ռազմական գործողություններին և ստացվում է, որ այս ամենից Հայաստանը հրաժարվում է»:

Մինչ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, Ադրբեջանը, ըստ Հայկ Նահապետյանի, հատկապես  44-օրյա պատերազմից հետո, յուրաքանչյուր տարի նվազագույնը 10 մեծ զորավարժություն է անում, որը, ըստ նրա, ունի պարզ բացատրություն. «Ադրբեջանը  խնդիր է դրել իր կորուստները, որը  44-օրյայի ժամանակ բավականաչափ մեծ էր, համալրել, ապա՝ զորակոչված անձնակազմի մասնագիտական, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնել և պատրաստվել նոր բախումների․ սա ակնհայտ է, հիմա Հայստանը չի անում, այսինքն Հայաստան ասելով նկատի ունեմ Փաշինյան Նիկոլի  վարչակազմը, չի անում, ոչ թե նրա համար, որ  բախտի քմահաճույքին է Հայաստանը թողել, այլ կոնկրետ թողել է Ադրբեջանի և Թուրքիայի  ողորմածությանը, նրանք ինչպես ասեն, որովհետև ցանկացած լայնամաշտաբ ուժի կիրառման դեպքում  հայկական կողմը  պարտվելու է»։

Ըստ մեր զրուցակիցի՝ Փաշինյանի իշխանության ամեն ժամը մեր երկրին ավեր ու կորուստ է բերելու:   

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ