Սեպտեմբերի 6-ին Հայաստանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի, ինչը, ըստ Ռուսաստանի, մտահոգիչ է, հաղորդում է Reuters-ը:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ը անցկացվող Eagle Partner զորավարժությունների նպատակն է ուժեր պատրաստել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։
ԱՄՆ ռազմական ներկայացուցիչը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծռայող։ Նա ասել է, որ ամերիկացիները, այդ թվում՝ Կանզասի ազգային գվարդիայի անդամները, որոնք 20 տարի համագործակցում են Հայաստանի հետ վարժանքներով, զինված են լինելու հրացաններով և ծանր զինատեսակներ չեն օգտագործելու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը