07 09 2023

Չկա իշխանության պայքար, կա պայքար, որ Հայաստանը շարունակի գոյություն ունենալ. Արման Աբովյան



Մենք ասում էինք, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանն» իրականում բերելու է պատերազմի, որ Արցախի հանրապետության ճանաչումն Ադրբեջանի տարածքում մեխանիկորեն բերելու է ՀՀ տարածքների անեքսիայի լեգիտիմացման փորձի:

Այս մասին «Արցախ.» ուր է տանում ընթացքը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Զարմանալի կամ նախանձելի հետևողականությամբ ՀՀ իշխանությունները ապացուցում են որ իրենք ի զորու չեն անվտանգությունն ապահովել՝ նվազագունն ապահովել, որ ՀՀ քաղաքացիները չառևանգվեն, չսպանվեն, չխոշտանգվեն և այս տարական պահանջները բարձրացնելիս իշխանություններն ասում են, թե իշխանության համար կռիվ են անում»,-ասաց Աբովյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ