Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աննա-Էրատոն գնացել է Կիևի և միջոցառումներից մեկի ժամանակ գնացել չոքել է ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդեսում...
Նախ, զավեշտ է, որ Աննա-Էրատոն այցելել է Կիև` մի երկրի մայրաքաղաք, որտեղից ամեն տարի Բաքվին շնորհավորում եմ մեզ հաղթելու կապակցությամբ և չեն թաքցնում իրեմց հակահայկական քաղաքականությունը...
Երկրորդը, Զելենկու կինը` Ելենան ե՞րբ է ոգեկոչելու ազերիների կողմից սպանված երեխաների հիշատակը.․․ Պատասխանը շատ պարզ է` ԵՐԲԵՔ...
Աննա-Էրատոն իր այս քայլով նսեմացնում է մեզ...»։
Հիշեցնենք, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, որն, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանի կինն է անձամբ փոխանցելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը