Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տարածաշրջանի ակնհայտ և չերևացող զարգացումները
1.Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սահմանային զորաշարժի, դիվանագիտական, քարոզչական, հոգեբանական նպատակային արշավի, նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ ռազմական դիվանագիտության կիրառման միջոցով փորձ է արվում Հայաստանին միակողմանի զիջումների դրդել ադրբեջանահայկական օրակարգի գրեթե բոլոր խնդրահարույց խնդիրների մասով՝ Արցախ, Սյունիքով միջանցք, ՀՀ տարածքների։
2. Հնարավոր է՝ Ադրբեջանը ձգտեու է թույլ չտալ Արցախում պետական իշխանության լիարժեք գործարկումը։
3.Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային մասում հարավկովկասյան խնդիրներին լայն արձագանքի բացակայությունը չի նշանակում, որ այս ուղղությամբ ծավալուն քննարկումներ և ստվերային պայմանավորվածություններ չեն եղել։ Սովորաբար նման կարգի սակարկությունների մասին չի էլ բարձրաձայնվում։
4.Ռուսաստան-Հայաստան լարվածության աճը միանշնակաորեն նպաստում է տարածաշրջանում նոր պատերազմի հնարավորությունը նաև Հայաստանի ներսում ներքաղաքական լարվածության հավանականությունը։
5. Ներկայում կուլիսային մակարդակում ընթանում են ակտիվ բանակցություններ տարբեր դերակատարների միջնորդությամբ։ Դրանց տապալումը հենց կանաչ լույս կլինի նոր պատերազմի համար։
6. Թուրքիայի առաջնորդությամբ Անկարան և Բաքուն մի կողմից, Մոսկվան մյուս կողմից փորձում են ազդել տարածաշրջանային խնդիրների հետ կապված Թեհրանի դիրքորոշման վրա՝ հնարավորինս ներդաշանակեցնելով առաջինների շահերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը