«Մեզ ահազանգեր են գալիս , որ փողաբաժանության դեպքեր կան ՔՊ-ի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով՝ դաշինքի իրավաբանական թիմը հավաքագրում է բոլոր ահազանգերը՝ իրավական լուծում տալու համար:
«Մեր մոտեցումն այն է, որ մաքսիմալ օգտագործենք հնարավորությունները, որպեսզի մեր ընտրողները գնան ընտրատեղամաս: Հարյուր տոկոսով վստահ եմ, որ եթե մեր ընտրողը գնա ընտրատեղամաս բացարձակ հաղթանակ ենք տանելու, որովհետև այս իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի վրա է»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը