«Հարգելի՛ հայրենակիցներ, Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս: Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9։00-ին քաղաքացիներին հրավիրում է Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու: «Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»,-ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը