«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
Երևանում ավտոկայանատեղիների, տեղական տուրքերի ու վճարների կտրուկ բարձրացում թույլ չտալու համար անհրաժեշտ է իշխանության մաս չկազմող խմբակցությունների չմասնակցություն Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստին: Պետք է քվորում չապահովել և տապալել իշխանությունների թալանչիական ծրագիրը: Քվորումի ապահովման համար իշխանություններին անհրաժեշտ է, որպեսզի ավագանու 5 խմբակցություններից 3-րդի մասնակցությունը:
Եթե որևէ ոչ իշխանական ուժ մասնակցի ու նույնիսկ դեմ քվեարկի քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների վրա լրացուցիչ հարկային բեռի ավելացման որոշմանը, ապա դրանով կնպաստի թանկացումներին: Այս մասին այսօր երեկոյան ուղիղ եթերում մանրամասն կբացատրեմ, թե ինչն ինչոց է:
«Մայր Հայաստանն» իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է, որպեսզի մեր քաղաքացիներին ազատի 2024-ի հունվարի 1-ից սպասվող տհաճ անակնկալներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը