31 08 2023

Մենք պարտավոր ենք կանգնել Արցախի Հանրապետության կողքին. Իշխան Սաղաթելյան

Մենք պարտավոր ենք կանգնել Արցախի Հանրապետության կողքին. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Արցախցի մայրը սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ: Վստահ եմ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը: 

Եվ այս տոկոնությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:

Վերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը: 

Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ