29 08 2023

Քաղաքային ընտրությունները մեզ համար պայքարը շարունակելու փուլ են. հասնելու ենք իշխանափոխության. Թևանյան



«Մայր Հայաստան» դաշինքի անդամները շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ։ Այսօր առավոտյան նրանք, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են:
«Արցախից պետք է հեռացնել Արայիկ Հարությունյանին, այնուհետև այստեղ՝ Երևանում իրականացնել իշխանափոխություն և հետագայում հասնել համապետական ընտրության»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ընդգծելով, որ դաշինքի ծրագրերն ընդունելի են քաղաքացիների համար և հանդիպումների ժամանակ նկատելիորեն աջակցություն են ստանում:

«Մենք կշարունակենք բացատրել, տեղ հասցնել ու ոտքի հանել»,-ասաց Թևանյանը:

«Էս իշխանություններն իրենց գործունեության առաջին իսկ օրվանից  պառակտել են մեր հանրությանը, բաժանել են սև-սպիտակի, հայաստանցի-ղարաբաղցի և այլնի, հիմա էլ  նույնն են անում, ուզում են երևանցիներին համոզել՝  այն, ինչ տեղի կունենա Սյունիքում դա ձեզ չի վերաբերավում, իսկ մենք ճիշտ հակառակն ենք անում. փորձում ենք համախմբել հանրությանն ու մարդկանց ցույց տալ, որ մենք ընդհանուր խնդիր ունենք, եթե կորցրեցինք Արցախը, կկորցնենք Սյունիքն ու ապա՝ Երևանը: Քաղաքային ընտրությունները մեզ համար ոչ թե կանգառի փուլ են, այլ՝ պայքարը շարունակելու փուլ և կանգ չենք առնելու ու հասնելու ենք իշխանափոխության»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ