«Մայր Հայաստան» դաշինքն արաբկիրցիների՝ 1975 թ․ հիմնված պուրակից սկսեց քարոզարշավի 2-րդ օրը։ Արաբկիրցիների հետ հանդիպմանը դաշինքի անդամները կոչ արեցին մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրական հնարավորություն է Երեւանում իշխանափոխության միջոցով հասնելու համապետական մասշտաբի իշխանափոխության եւ ապահովելու Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը։
Արաբկիրցիներից շատերը մոտենում էին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին և իրենց աջակցությունն էին հայտնում դաշինքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը