23 08 2023

Սա ավագանու ընտրություն չէ, սա Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է. Սերժ Սրապիոնյան



Ոչ մի անգամ մայրաքաղաքը այսպիսի ընտրություն չի ունեցել, սրա զուտ ավագանու ընտրություններ չեն: Այս մասին  «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի հանրահավաքին ասաց գրականագետ, «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ Սերժ Սրապիոնյանը:

«Եթե Երևանում վերահաստատվի գործող խունտան, մենք կդադարենք գոյություն ունենալ, մենք դա չպետք է թույլ տանք: Մենք հարում ենք այս դաշինքին, քանի որ այն միակ ընդդիմադիր ուժն է, մեզ հիմա հրամցվում են կեղծ արժեքներ, կեղծ ընդդիմություն: Բոյկոտել պետք չէ այս ընտրությունները, մենք պետք է միավորվենք, սա մեր վերջին կռիվն է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ