23 02 2024

Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ. «Մայր Հայաստան»

Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այս մասին ասված է «Մայր Հայաստան» շարժման հայտարարության մեջ:

« «Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պարբերաբար կազմակերպվող քարոզչական ու տարաբնույթ այլ հարձակումները: Մենք դիտարկում ենք դրանք որպես հայ ժողովրդի հենասյուներից մեկի և հայի ինքնության հանդեպ հետևողականորեն իրականացվող քայքայիչ գործունեություն՝ թելադրված արտաքին ուժերի կողմից:

Մեր Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ և նպատակ ունի ոչնչացնելու հայ ժողովրդի դիմադրողականության արմատներից մեկը:

«Մայր Հայաստան» շարժումն իր միանշանակ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ի նշան պաշտպանության ու հարգանքի՝ մենք փետրվարի 24–ին կլինենք Մայր Աթոռում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ