Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առաջարկություն է հնչել Երևանի ավագանում ընտրությունների մասնակիցների միջև կնքել պայմանագիր, ինչը, որքան հասկացա, նրանց պարտավորցնելու է չհամագործակցելու ՔՊ-ի հետ: Առաջարկը, որքան հիշում են, Ապրելու Երկիր կուսակցությունն է արել:
Ըստ երևույթին, այդ պայմանագրի իմաստն այն է, որ քանի որ հանրության մոտ կա խորքային անվստահություն մասնակից կուսակցությունների հանդեպ, որ նրանք ՔՊ-ի արբանյակներն են ու, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո կարող են դաշինք կազմել, կամ մի այլ կերպ համագործակցել դեռևս իշխող ՔՊ-ի հետ: Պայմանագիր կնքելով, նրանք կաշկանդված կլինեն անել այն, ինչը բազմիցս, մինչ այդ, արել են:
Առաջանում են հարցեր.
Այնուամենայնիվ, ողջունում եմ այդ առաջարկը, թող նախկինում նրանք, ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են ու գուցե հիմա էլ են համագործակցում, թող կնքեն նման պայմանագիր: Դա նրանց պետք է ժողովրդի առաջ արդարանալու և ընդդիմադիր դիրք գրավելու համար: Հանրությունն էլ թող ևս մեկ անգամ տեսնի, թե ինչ արժեք ունի խոսքը՝ գրավոր, թե բանավոր, նրանց համար:
Ինչ վերաբերվում է Մայր Հայրենիք Դաշինքին, ապա մենք նման պայմանագիր կնքելու կարիքը չունենք, մենք երբեք ՔՊ-ի հետ չենք համագործակցել ու, վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ դա հնարավոր չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը