ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է.
«Մեր հասարակությունը կրկին փորձում են որոշ տեղեկատվական հնարքներով շեղել։
Անշուշտ, տեսանյութում պատկերված սարսափելի հանցագործության հեղինակին պետք է անհապաղ մեկուսացնել և դաժանորեն պատժել։ Պատժել այնպես, որ ՀԱՆՐԱՅԻՆ տիրույթում դա ստանա ոչ պակաս լայն տարածում, քան հանցագործության տեսագրությունը։
Սակայն, հաշվի առնելով հազար ու մի իբր «իրավապաշտպանների» արձագանքից կարելի է անել միանշանակ եզրակացություն։
1- Այդ չհայ և չմարդ կերպարները, խնդիրը լուծելու փոխարեն, սկսեցին լայնածավալ և համակարգրված քարոզ տանել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ։
2- Արցախում 120000 սովամահ արցախցիների թեման, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ոհմակի ցեղասպան մտադրությունները և ՀՀ ինքիշխան տարածքների օկուպացիայի թեմաները միանգամից «ծածկվեցին»։
Եւ ի վերջո, ինչո՞ւ ձմեռը նկարահանված այդ հրեշավոր նյութը հայտնվեց համացանցում հենց ամառվա վերջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը