ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հասարակական կազմակերպությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին.
«Ի դեմս Դավիթ Իշխանյանի, Արցախի խորհրդարանը ունի նոր նախագահ:
Հատկանշական է, որ վերջինիս ընտրությունը կայացել է Արցախի համար գերծանր ժամանակաշրջանում, երբ համապարփակ շրջափակմանան արդյունքում երկրամասի բնակչությունը կանգնել է ֆիզիկական ոչնչացման առաջ: Լիահույս ենք, որ Դավիթ Իշխանյանը կլինի այն անձը , ով կկարողանա համախմբել Արցախի քաղաքական ուժերը ու երկիրը դուրս բերել ճգնաժամից:
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» շնորհավորում է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու առիթով և հայտնում իր զորակցությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը