Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Էրդողանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը