31 07 2023

Ինչու՞ են լռում կամ իշխանության խաղերի մեջ մտնում ստեղծագործական միությունները. Արթուր Գևորգյան

Ինչու՞ են լռում կամ իշխանության խաղերի մեջ մտնում ստեղծագործական միությունները. Արթուր Գևորգյան

Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչու՞ են լռում կամ իշխանության խաղերի մեջ մտնում ստեղծագործական միությունները

Նկարիչների,

Կոմպոզիտորների,

Ճարտարապետների,

գրողների,

Պարարվեստի գործիչների,

Դիզայներների,

Միությունները, տարբեր արհմիություններ, ասոցիացիաներ, կազմակերպություններ.

Դուք բազմաթիվ ծրագրեր եք արել միջազգային կազմակերպությունների հետ, ունեք անձնական կապեր,  շփվում եք այլազգի հեղինակությունների հետ։

Դուք Արցախի հարցով բան ՈՒՆԵՔ՞ ասելու’ ներառյալ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ։

Ինչու՞ եք էս ամենը թողել ձեր անդամ' մի  քանի հոգու վրա։

Ինչու՞ եք միայն կարդում նման կոչերն ու բացատրում, թե բանը.....

Տղեք, Արցախում 30 հազար երեխա կիսասոված է քնում։ Մեր ավագները ոտքի ելան, կռվեցին, պետության կառավարմամբ զբաղվեցին օրհասարական պահերին։

Հմի Դուք լռելով, հանգիստ եք՞

Ուշադրություն ‼️

Չեմ զլանա, հատուկ  կզանգեմ միությունների նախագահներին։ Մնացածը դուք գիտեք,բայց ստեղծագործական միությունների մեջ հարյուրավոր  մտավորականներ կան, ովքեր դեմ են էս ամեն ինչին, ուղղակի որոշում կայացնող չեն։

Ինչու՞ եք լռում։ Բա էլ երբ, կամ ինչ ՞ առիթով եք խոսելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ