31 07 2023

Միայն բացառիկ ճնշման դեպքում Ադրբեջանը կգնա երկխոսության. Տաթևիկ Հայրապետյան

Միայն բացառիկ ճնշման դեպքում Ադրբեջանը կգնա երկխոսության. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Հայկական մեդիա տիրույթում ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում, թե իբրև շուտով տեղի կունենա Բաքու–Ստեփանակերտ երկխոսություն եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկը:

Ինձ համար դա ակնհայտ էր նաև ադրբեջանական մեդիա տիրույթի ամենօրյա ուսումնասիրությունից: Նրանք ամեն ինչ անելու են, որ միջազգային մեխանիզմով որևէ երկխոսություն տեղի չունենա: Ենթադրում եմ, որ հենց այդ պատճառով էլ երեկ տեղի ունեցավ Բլինքեն–Ալիև հեռախոսազրույցը: Միայն բացառիկ ճնշման դեպքում Ադրբեջանը կգնա երկխոսության: Այս պահի դրությամբ նրանք մերժել են առաջարկը:

Ամեն դեպքում պետք չի մարդկանց չստուգված լուրեր մատուցել ու դա դարձնել հանրային քննարկման առարկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ