28 07 2023

Ադրբեջանի արձագանքը ոչ կառուցողական է. Վարդան Սարգսյան

Ադրբեջանի արձագանքը ոչ կառուցողական է. Վարդան Սարգսյան

Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարները կանգնած են Կոռնիձորում, որևէ տեղաշարժ չկա, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Այսօր այդ հատված էին մեկնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Սարգսյանը նշեց` սա լավ հնարավորություն էր վերջիններիս համար, որ ականատես լինեն` չնայած ադրբեջանական պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, փակ է:

Դիվանագետները հանդիպել են Արցախից Հայաստան եկած ու Լաչինի միջանցքի արգելափակմամբ պայմանավորված Արցախ վերադառնալու հնարավորություն չունեցող անձանց հետ:

Ադրբեջանից հնչող արձագանքները, Սարգսյանի խոսքով, կառուցողական չեն, հաճախ կրում են սադրիչ բնույթ:

«Որևէ դրական բան չեմ կարող ասել, պատասխանները ոչ կառուցողական են»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ