Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։
Միրզոյանը նշել է, որ Արցախում լուրջ հումանիտար ճգնաժամ է, որը շատ մոտ է իսկական հումանիտար աղետին։
«Իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախ չեն հասնում ո՛չ սննդամթերք, ո՛չ դեղորայք։ Պարբերաբար անջատվում է գազն ու էլեկտրաէներգիանԹ Եթե Ադրբեջանը չապաշրջափակի Արցախը, ապա հումանիտար աղետն իր բացասական հետևանքները կունենա նաև բանակցային գործընթացի վրա,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը