25 07 2023

Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է․ Գուրգեն Ներսիսյան

Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ՝

Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:
Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը: 

Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ