24 07 2023

Հուլիսի 25-ին Լավրովը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հուլիսի 25-ին Լավրովը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Սերգեյ լավրովը հուլիսի 25 - ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։

Նշվում է, որ բանակցություների ընթացքում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը։

Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները նաև կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները։

Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։

Բայրամովի և Միրզոյանի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է կենտրոնանալ ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդի հարցերի քննարկման վրա՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։

Նշվումէ, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ