«Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է համատեղ քննարկման: Այս մասին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
«Եթե արդեն ստորագրել եք, բայց դժվարանում եք ձեր բարեկամներին բացատրել, թե ինչու է կարևոր Հայաքվեն
Եթե մտավախություններ ունեք նախաձեռնության իրատեսական լինել-չլինելու հարցում
Եթե ուզում եք աջակցել նախագծի ընդլայնմանը, բայց չգիտեք, թե ինչպես
Եթե հարցեր ունեք հետագա քայլերի վերաբերյալ
Ապա սպասում ենք Ձեզ հուլիսի 24-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, ժամը 18:30-ին։ Մուտքը միայն հավաստագրերով։
Հանդիպման ընթացքում նաև կանդրադառնանք հետևյալ թեմաների․
«Թղթե շերեփի» միֆը․ ինչպես է Հայաքվեն նպաստում նոր օրակարգերի և նոր, իրական իշխանության ձևավորմանը
Ինչու է կարևոր ոչ միայն մասնակցել, այլ նաև աջակցել Հայաքվեին»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը