Ազգային ժողովի մուտքի մոտ ակցիա է։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը, Հայաստանի քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, որով պահանջում են քրեորեն պատժելի արարքներ որակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
«Հայաքվե» նախաձեռնության անդամները հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով․ «Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. ձախողել, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանա հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»։
Ուստի կոչ էին արել «Հայաքվեի» բոլոր աջակիցներին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10։00-ից հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ:
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը