Բոլոր նրանք,ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս եւ ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին եւ արցախցուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Հին եւ շատ խորիմաստ ասացվածքը կա:
«Սովը մարդուն
տանում է թշնամու դուռը»:
Մեր թշնամիները սա լավ գիտեն,իսկ թե՞ ովքեր են մեր թշնամիները՝ մենք,կարծես թե լավ չգիտենք:
Բոլոր նրանք,ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս եւ ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին եւ արցախցուն...»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը